Vyhledávání:


Խորհուրդներ կյանքի մասին ՉՀում

More information


Նորույթներ » Փոփոխություն աշխատանքային զբաղվածության մասին օրենքում

Փոփոխություն աշխատանքային զբաղվածության մասին օրենքում

28 Հուլիս 2008 | počet zobrazení: 1041

ԿԱՆԱՉ ՔԱՐՏԵՐ 2009-ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

 

Չեխիայի խորհրդարանը քննարկում է §Աշխատանքային զբաղվածության մասին¦ եւ §Օտարերկրացիների բնակության մասին¦ օրենքներում կատարված փոփոխությունը, որը հաստատվելու դեպքում մի շարք նորություններ կբերի Չեխիայում բնակվող եւ աշխատել ցանկացող օտարերկրացիների համար, ինչպես նաեւ որոշակի խստություններ աշխատանք միջնորդող կազմակերպությունների նկատմամբ։ Այդ փոփոխությունը կգործի 2009թ. հունվարի 1-ից։ Նոր օրենքի նպատակն է սոցիալական անկայունության մեջ հայտնված անձանց վիճակի բարելավումըՙ նրանց շահագրգռելով աշխատել եւ կանխել սոցիալական օժանդակության համակարգում նրանց անհիմն գտնվելը։ Այդ փոփոխությունները պետք է պարզեցնեն գործող օրենքի որոշ անհարթ ու անհասկանալի կետերը։ Օտարերկրացիների բնակության մասին օրենքի փոփոխված տարբերակում կմտցվի ՉՀ տարածքում օտարերկրացու գտնվելու նոր տիպի թույլտվություն, երկարաժամկետ բնակության արտոնությունՙ §Կանաչ քարտ¦ ռեժիմի սահմաններում։ Այն կծառայի երկակի նպատակիՙ բնակության եւ աշխատանքային թույլտվության համար։ Այս նորությունը կօգնի վերացնելու ավելորդ բյուրոկրատական քաշքշուկները եւ խտրականությունը օտարերկրացիների նկատմամբ, երբ աշխատանքի շուկայում հայտարարված ազատ աշխատատեղի համար չեխ կամ որեւէ ԵՄ բնակիչ չի դիմի, հատկապես այն աշխատանքների դեպքում, որոնք պահանջում են բարձրագույն մասնագիտական կրթություն, կամ երբ աշխատանք առաջարկողը նախապատվությունը տալիս է օտար մասնագետներին։ Նոր օրենքը տարբերում է կանաչ քարտերի 3 տեսակՙ տիպ Ա- բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների համար, տիպ Բ- մասնագիտական կրթությամբ անձանց համար, տիպ Գ- մյուս դեպքերի համար։ Կանաչ քարտերը ուժի մեջ կլինեն աշխատանքի տեւողության ընթացքում, սակայն մաքսիմում 3 տարի (տիպ Ա-ի դեպքում) կամ 2 տարի ժամկետով (տիպ Բ-ի եւ Գ-ի դեպքում)։ Նորությունը կվերաբերվի նաեւ գործող աշխատանքային թույլտվությանը, որն արդեն կտրվի 2 տարով։ Կանաչ քարտի համար կարելի է դիմել ՉՀ Ներքին գործերի նախարարությանը, ինչպես նաեւ այլ երկրներում ՉՀ ներկայացուցչական մարմիններին։ Դիմումի հետ օտարերկրացին պետք է ներկայացնի անձնագիր, դատված չլինելը հաստատող ՉՀ տեղեկանք եւ մասնագիտությունն ապացուցող փաստաթղթեր։ Ներքին գործերի նախարարությունը կանաչ քարտի համար դիմումը կլուծի 30 օրվա ընթացքում։ Արդյունքի մասին կտեղեկացվի աշխատանք տվողին, սակայն քարտը օտարերկրացին պետք է վերցնի անձամբ ՆԳ  նախարարությունումՙ Չեխիա մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում։ Կարեւոր է սակայն, որ օտարերկրացին իր բնակավայրի մասին պետք է հայտնի ոստիկանության օտարերկրացիների բաժնին։ Օրենքի փոփոխության ամենալուրջ նորությունը կլինի աշխատանք միջնորդող կազմակերպությունների նկատմամբ ավելի խիստ հսկողությունը։ Աշխատանք միջնորդելու իրավունք ստանալու համար նրանք պետք է ունենան ՆԳ նախարարության համաձայնությունը, որն իր հերթին այդ թույլտվության համար դիմելու է աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարությանը։ Ներքին գործերի նախարարությունն իրավունք կունենա ցանկացած ժամանակ այդ թույլտվությունը չեղյալ հայտարարել, իսկ աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարությունն այդ որոշման հիման վրա կվերցնի աշխատանք միջնորդող կազմակերպության արտոնությունը, ինչը այդ կազմակերպություններին կբերի օրենսդրական անկայունություն։ Եթե փոփոխությունը հաստատվի, ապա Աշխատանքային օրենսգրքի թիվ 308 եւ 309 պայմանները խախտելու համար աշխատանք միջնորդող կազմակերպություններին հնարավոր կլինի մինչեւ 1 միլիոն կրոն տուգանք նշանակել։

 

Պատրաստեց Իռա Արշակյանը

orer magazine  2/2008


New topics for discussion

No topics

Partners