Vyhledávání:


Խորհուրդներ կյանքի մասին ՉՀում

More information


Նորույթներ » Գիշերօթիկ դպրոցների երեխաներին օգնեց

Գիշերօթիկ դպրոցների երեխաներին օգնեց

28 Հուլիս 2008 | počet zobrazení: 1007

Գիշերօթիկ դպրոցների երեխաներին օգնեց չեխական կազմակերպությունը Հայաստանում եւ Մոլդովայում սոցիալապես խոցելի խմբերին պատկանող երեխաների ինտեգրացիան աշխատանքի շուկայում

 

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM-ՄՄԿ) 2007թ. ավարտեց իր 3-ամյա երկու նախագծերը Հայաստանում եւ Մոլդովայում, որոնք ֆինանսավորվել են Չեխիայի Հանրապետության Ներքին գործերի նախարա-րության միգրացիայի եւ ապաստարանի քաղաքականության բաժնի կողմիցՙ տնտեսական զարգացման ասպարեզում արտասահմանի հետ համագործակցության միջոցներից։ Երկու նախագծերի նպատակն էրՙ անկանոն արտագաղթի  նվազեցումը գիշերօթիկ դպրոցների շրջանավարտ հայ եւ մոլդավացի սոցիալապես թույլ ուսանողների տնտեսական ինտեգրացիայի  օժանդակման եւ աշխատանքային հնարա-վորությունների ստեղծման միջոցով։

Հայաստանում եւ Մոլդովայում գիշերօթիկ դպրոց-ները չեխական մանկատների տարատեսակն են։  Հայկական գիշերօթիկ դպրոցներում վերջին տարիներին երեխաների քանակն աճել է բազմաթիվ ընտանիքների սոցիալական ցածր մակարդակի եւ ընդհանրապես հասարակության որոշ շերտերի աղքատության պատճառով։ Հաջորդ պատճառն այն է,  որ ծնողներից շատերն աշխատանք գտնելու հույսով արտագաղթում են, եւ երեխաները մնում են տատերի ու պապերի խնամքի տակ կամ ուղղակի տեղավորվում են գիշերօթիկ դպրոցներում։ Այդ ծնողներից շատերը, հատկապես կանայքՙ մարդկային առեւտրի հետեւանքով, այլեւս իրենց երեխաների մոտ չեն վերադառնում։ Արտասահմանում գտնվող հայրերին հաճախ դադարում է հետաքրքրել իրենց ընտանիքներին ֆինանսապես ապահովելու պարտականությունը։ Այսպիսով միգրացիայի /գաղթի/ պատճառով բազմաթիվ երեխաներ որբանում են։ Սա աղքատ երկրներին հատուկ պատկեր է, այդ պատճառով Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն-Պրահանՙ ՄՄԿ Երեւանի եւ ՄՄԿ Քիշինեւի հետ միասին 2005թ.-2007թ. ընթացքում իրականացրել է նախագծեր, որոնք ուղղակի օժանդակում են գիշերօթիկ դպրոցների երեխաներինՙ օգնելով նրանց հետդպրոցական կյանքում։ Ներկայումս Հայաստանում գիշերօթիկ դպրոցներում ապրում է մոտ 10 000, իսկ Մոլդովայումՙ 12 000 երեխա։ Նման դպրոց-ներում պայմանները հաճախ շատ անմխիթարական են, բացակայում են տարրական հիգիենիկ պիտույքներ, բնակելի եւ սոցիալական տարածքների տարրական նորոգումները։ Ընդ որում, Հայաստանում կա երեխաների 49 նման հաստատություն, որից 52 տոկոսը գիշերօթիկ դպրոցներն են։

Նախագիծը Հայաստանում ուղղված էր կարուձեւի ու կտավագործության, այլ ավանդական արտադրանքների,  ինչպես նաեւ հաշվողական տեխնիկայի եւ ընդհանրապես բավական լայն շրջանակի դասընթացներ կազմակերպելուն։ Այդ դասընթացներում 3 տարվա ընթացքում մոտ 1500 ուսանողներ ուսանել են վարսավիրի, դերձակի, գորգագործի, հյուսնի, կոշկակարի, անասնապահի, մեղվաբույծի, ավտոմեխանիկի եւ այլ մասնագիտություններ։ Բացի դրանից 10 հայկական գիշերօթիկ դպրոցներում նախագծի սահմաններում հաջողվել է վերանորոգել 25 տարածքներ նման դաս-ընթացների համար, ինչը կնպաստի հետագայում այդ մաս-նագիտական դասընթացները կազմակերպելու հետ մեկտեղ նաեւ շահույթ ստանալուն, օրինակՙ տեղի բնակչությանը վարսահարդարի ծառայություններ առաջարկելով։ Նախագիծն ուղղված էր հիմնականում տեղային համայնքի սահմաններում գիշերօթիկ դպրոցների աշակերտների ինտեգրացմանը։

Նախագծի երրորդ տարում սկսեցին երեւալ ուղղակի արդյունքները, երբ այդ դասընթացներն անցած ուսանողներից շատերն սկսեցին աշխատել հենց այդ դասընթացներում ստացած մասնագիտությամբ կամ նույն ասպարեզում ուսումը շարունակեցին բուհերում։ Բացի այդ կարեւոր հանգամանքից, շնորհիվ նախագծի ընդարձակվեցին գիշերօթիկ դպրոցների հնարավորություններն ու բարձրացավ մասնագիտական կրթության հիմնավորվածությունը։  Արտադրանքն ու առաջարկված ծառայություններն անկասկած կբերեն անհրաժեշտ նյութեր եւ հումք ձեռք բերելու ֆինանսական միջոցներ նաեւ հաջորդ տարիների համար։ Օրինակՙ հյուսնի մասնագիտացված արհեստանոցներում համարյա ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցական  կահույքը կամ արտադրվել է նորը։ Մասնագիտացված դասընթացները նույնիսկ մտցվել են դպրոցական ծրագրերի մեջ եւ հաստատվել կրթության նախարարության կողմից։ Այս ծրագիրը իրականացրել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մասնակցությամբ, Չեխայի կառավարության Զարգացման եւ համագործակցության ծրագրի եւ Չեխիայի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ կացության քաղաքականության բաժնի աջակցությամբ։ Այն նպատակաուղղված է եղել Հայաստանում անկանոն միգրացիայի կանխարգելմանը։

 

 

Միգրացիայի միջազգային կազմակերպության  Պրահայի գրասենյակ

 

Orer magazine  2/2008


New topics for discussion

No topics

Partners